ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին: Հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը. Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ նշանակել վարչապետ»,- ասված է հրամանագրում:
Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որպես Ազգային ժողովում խորհրդարանական մեծամասնություն ձևավորած քաղաքական ուժ, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 149-րդ հոդվածով, Հանրապետության նախագահին էր ներկայացրել վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածության առաջադրման վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը՝ Սահմանադրությամբ նախատեսված վարչապետի նշանակման ընթացակարգն ապահովելու նպատակով։
