Քիմ Քարդաշյանի տունը թալանելու համար կասկածվող տղամարդ է ձերբակալվել

Աստղիկ Խաչատրյան 10.08.2026 - 20:40
10.08.2026 - 20:40 դիտում

Լոս Անջելեսի ոստիկանությունը Կալիֆոռնիայի Հիդդեն Հիլզ փակ գոտում գտնվող Քիմ Քարդաշյանի տունը թալանելու համար կասկածվող տղամարդու է ձերբակալել։

Los Angeles Times-ը հայտնում է, որ տղամարդը ներխուժել է առանձնատան տարածք, երբ տան տերերը տանը չեն եղել։ Նրան նկատել են այն պահին, երբ իրերը բեռնելիս է եղել կալվածքում գտնվող մեքենաներից մեկի մեջ։

Պարբերականը նշում է, որ ենթադրաբար գողը մտադիր է եղել փախչել այդ մեքենայով։

Նրա ինքնությունը դեռ չի բացահայտվում, քննությունը շարունակվում է։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ