Ալիկ Ալեքսանյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամսով

31.07.2026 - 12:00 դիտում

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համահիմնադիր և «Մեր ձևով» հասարակական կազմակերպության ղեկավար Ալիկ Ալեքսանյանի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը դատարանը երկարաձգել է ևս երկու ամսով։ Այս մասին 1lurer.am-ին հայտնում են դատարանից:

Հիշեցնենք, որ Ալիկ Ալեքսանյանը հունիսի 3-ին կալանավորվել էր: Սամվել Կարապետյանի հետ կապակցված ընկերությունները հանցավոր գործունեության արդյունքում ձեռք բերած՝ 1.6 մլրդ դրամ, 230 հազար եվրո և 75 հազար դոլար նվիրատվություն են արել «Մեր ձևով» ՀԿ-ին: Քննչական կոմիտեն բացահայտել է բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափի փողերի լվացման դեպք:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ