Ռուսաստանը գտնվում է իր հատուկ ռազմական գործողության ավարտի վճռորոշ փուլում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ և «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ դիմելով ճակատ մեկնող «Եդինայա Ռոսիա»-ի երիտասարդ գվարդիայի և կամավորական վաշտի կամավորներին։
«Մենք իսկապես գտնվում ենք հատուկ ռազմական գործողության ավարտի շատ կարևոր փուլում, և ես վստահ եմ, որ դուք կնպաստեք մեր հաղթանակին»,- ասել է Մեդվեդևը՝ դիմելով կամավորներին։
Նա նշել է, որ նման որոշումները կայացվում են հնարավոր հետևանքների և ռիսկերի գնահատումից, ինչպես նաև դրանք ընկերների և ընտանիքի հետ քննարկելուց հետո։ Մեդվեդևի խոսքով՝ մարդու պատրաստակամությունը՝ ասելու «ո՞վ, եթե ոչ ես» և նման որոշում կայացնելը, ցույց է տալիս սերը իր երկրի նկատմամբ։
«Միակ բանը, որ ես ուզում եմ ձեզ ասել, սա է՝ հոգ տարեք ձեր մասին։ Հաղթանակը անհրաժեշտ է, բայց ոչ ցանկացած գնով»,- ընդգծել է նա։
