ՀՀ կառավարության աջակցությամբ արտահանման աշխարհագրությունն ընդլայնվում է․ հայկական ծաղիկներն արդեն մատակարարվում են 26 երկրի շուկա, միրգը՝ 21, բանջարեղենը՝ 8։
2026 թվականի օգոստոսին ևս նախատեսվում է փոխհատուցում տրամադրել Հայաստանից արտահանված ջերմատնային արտադրանքի, թարմ մրգի, ինչպես նաև սննդամթերքի և խմիչքների առանձին տեսակներ արտահանող տնտեսվարողներին։
