Թուրքիայի Անթալիա և Մուղլա նահանգներում մոլեգնում են անտառային հրդեհները

30.07.2026 - 12:51 դիտում

Թուրքիայում մոլեգնող անտառային հրդեհները մոտենում են զբոսաշրջային հատվածներին Անթալիա և Մուղլա նահանգներում։ Իշխանությունները սկսել են մարդկանց տարհանումը, տներից արդեն մի քանի հարյուր մարդ է հեռացել։

Գրանցվել է հրդեհի 90 օջախ։ Անթալիայում փակվել է տարածաշրջանի առանցքային ճանապարհը։ Մուղլա նահանգում իրավիճակն ավելի բարդ է. այնտեղ հինգ խոշոր հրդեհ է գրանցվել: Դրանք հանգցնելու համար գրեթե ամենուր գործարկվել է ավիացիան՝ ավելի քան 100 ուղղաթիռ և գրեթե 30 ինքնաթիռ: Աշխատանքներում ներգրավված է ավելի քան երեք հազար մարդ։

Աղետի պատճառ է դարձել սաստիկ տապը։ Այս օրերին ջերմաստիճանը հասնում է 52 աստիճանի։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ