ԿԸՀ-ն որոշում է կայացրել վերադարձնել ՀՀ գլխավոր դատախազության՝ Նարեկ Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը

22.07.2026 - 16:58 դիտում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է կայացրել վերադարձնել ՀՀ գլխավոր դատախազության՝ Նարեկ Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը:

Ավելի վաղ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունը: Տեղեկությունը «Լուրերի» հետ զրույցում հաստատել են Գլխավոր դատախազությունից:

Հիշեցնենք՝ փաստաբան Արամ Վարդևանյանը երեկ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Նարեկ Կարապետյանին առնչվող քրեական գործը վերաբերում է «Ուժեղ Հայաստանի» աջակից Ալեքսան Ալեքսանյանին վերագրվող մեղադրանքին: Ալեքսանյանը մեղադրվում է հավաքին մասնակցելու նպատակով մարդկանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ