Wildberries-ի գործադիր տնօրեն Տատյանա Կիմը հայտարարել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են ընկերության երկու լոգիստիկ կենտրոնի վրա Կրասնոդարում և Նևիննոմիսկում։
Երկու պահեստն էլ տարհանվել է, սակայն աշխատակիցների շրջանում կան վիրավորներ։ Ստավրոպոլի երկրամասի նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովը հայտնել է, որ Նևիննոմիսկում հրդեհի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ։ Նրանց տեղում բուժօգնություն են ցուցաբերել շտապօգնության աշխատակիցները։ Կրասնոդարի պահեստում էլ բռնկված հրդեհի հետևանքով վիրավորվել է երեք մարդ։
Սա շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ է, որ Ուկրաինան հարձակվում է Wildberries-ի պահեստների վրա։ Հուլիսի 18-ին Տամբովի մարզի Կոտովսկում և Մոսկվայի մարզի Էլեկտրոստալում ուկրաինական դրոնների հարվածների հետևանքով զոհվել էր 8 մարդ, մոտ 80-ը՝ վիրավորվել։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Wildberries-ի վրա հարձակումները պարզաբանել էր, որ պահեստներում եղել են անօդաչու թռչող սարքերի և «նավիգացիոն սարքավորումների» արտադրության համար նախատեսված բաղադրիչներ։
