Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության շարունակական բարելավումն ապահովելու համար Կառավարությունն ընդունել է որոշում։
Ըստ հիմնավորման՝ նախատեսված է Կանխարգելման անկախ ազգային մեխանիզմի ստեղծում, որը պետք է օժտված լինի լայն լիազորություններով, ունենա ազատ մուտքի և համապատասխան ուսումնասիրությունների անցկացման հնարավորություն բոլոր այն վայրերում, որտեղ մարդիկ կարող են զրկված լինել ազատությունից:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Կամընտիր արձանագրության հատուկ ֆոնդ է ներկայացրել «Կանխարգելման ազգային մեխանիզմի կարողությունների ընդլայնում և Հայաստանում խոշտանգումների կանխարգելման նպաստում» ծրագրի իրականացման առաջարկ, որը ընդունվել է: Ծրագրի իրականացումը նախատեսված է այս տարի։
