Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կառաքվի պրոպան գազ

6.07.2026 - 15:33 դիտում

Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդում են, որ այսօր ռուսական պրոպան գազով լի 30 վագոն Բալաջարի կայարանից կմեկնի Հայաստան:

Մինչ օրս Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է առաքվել ավելի քան 35000 տոննա հացահատիկ, մոտ 8000 տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին, 68 տոննա հնդկաձավար և 414 տոննա անտրացիտ։

Բացի այդ, Ադրբեջանից Հայաստան է արտահանվել ավելի քան 14000 տոննա դիզելային վառելիք և մոտ 5000 տոննա АИ-92 և АИ-95 բենզին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ