Նիկոլ Փաշինյանը մեկնել է Իրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը

3.07.2026 - 09:59 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն:

Վարչապետն այսօր Թեհրանում կմասնակցի ԻԻՀ հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը:

Հիշեցնենք՝ իրան մեկնելու մասին վարչապետը հայտնել էր հուլիսի 2-ին՝ լրագրողների հետ ճեպազրույցում և նշել․ «Բնականաբար, շփումներ Իրանի ղեկավարության հետ նախատեսված են»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ