«Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են ներնետված փաթեթներ

1.07.2026 - 17:18 դիտում

ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողները հունիսի 30-ին՝ ժամը 23։10-ի սահմաններում, հիմնարկի տարածքում շրջայց կատարելիս խոտածածկ հատվածում հայտնաբերել են ներնետված 2 փաթեթ՝ ամրացված սև, կպչուն ժապավենով։

Զննությամբ պարզվել է, որ փաթեթներում առկա են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 5,3 գրամ քաշով զանգվածներ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ