Կառավարության նախաձեռնությամբ 2026 թվականի հուլիսի 2-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ Սահմանադրության և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխան, իսկ նիստը կանցկացվի նախաձեռնողի սահմանած օրակարգով։ «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն՝ Կառավարության նախաձեռնությամբ 2026 թվականի հուլիսի 2-ին՝ ժամը 11:00-ին, գումարել Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով»,- ասված է ԱԺ-ի տարածած հաղորդագրւթյունում։ Նշենք, որ օրակարգում ներառված է 43 հարց, այդ թվում՝ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցը։
