Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Նորին Մեծություն Թագավոր Չարլզ III-ին

Աննա Կոստանյան 25.06.2026 - 16:37
25.06.2026 - 16:37 դիտում

Նախարար Համբարձում Մաթևոսյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Նորին Մեծություն Թագավոր Չարլզ III-ի հրավերով մասնկացել է Սենթ Ջեյմսի պալատում կազմակերպված բարձր մակարդակի ընդունելությանը, որի ընթացքում հանդիպել է Նորին Մեծություն Թագավոր Չարլզ III-ին։

Ընդունելությունը համախմբել էր միջազգային կլիմայական քաղաքականության, գիտության, բիզնեսի և բարեգործական ոլորտների բարձրաստիճան ներկայացուցիչներին՝ գերհզոր աղտոտող նյութերի արտանետումների կրճատման և կլիմայի փոփոխության դեմ պայքարի համատեղ ջանքերի շուրջ համագործակցությունն ամրապնդելու նպատակով։

Նման հեղինակավոր միջազգային հարթակները նպաստում են երկրների միջև երկխոսության խորացմանը, փոխվստահության ամրապնդմանը և համագործակցության նոր ուղղությունների ձևավորմանը։

Հայաստանը կարևորում է Միացյալ Թագավորության հետ գործընկերության շարունակական զարգացումը՝ շրջակա միջավայրի պահպանության, կլիմայի փոփոխության դեմ պայքարի և կենսաբազմազանության պահպանության ոլորտներում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ