«Գազպրոմնեֆտ»-ի բենզալցակայանները սկսել են մեկ հաճախորդին տրամադրել առավելագույնը 40 լիտր բենզին և 80 լիտր դիզելային վառելիք, որը կարելի է լցնել միայն մեքենայի բաքի մեջ և կանխավճարով։ «Մենք մինչև ականջները նավթի մեջ ենք, հորատանցքերը փակվում են, չգիտենք նավթը որտեղ տեղավորել, բայց բենզին չկա», – վրդովված են բնակիչները։
«Գազպրոմնեֆտ»-ի բենզալցակայաններում սահմանափակումների մասին հայտնել են նաև Ռուսաստանի նավթագազային «մայրաքաղաք» Տյումենի վարորդները:
Նմանատիպ սահմանափակումներ են մտցվել հարևան Տոմսկի շրջանի Ստրեժևում, որը հայտնի է որպես նավթագործների քաղաք։ «Այս սահմանափաչափերն ու սահմանափակումներն ավելի շատ ուղղված են մեզ պաշտպանելու Ստրեժևի բենզալցակայաններից այլ շրջաններ վառելիքը տակառներով ու մեծ տարաներով տեղափոխելուց», – իրավիճակը պարզաբանել է քաղաքապետը։
Ընդհանուր առմամբ, սահմանափակումներ են մտցվել Ռուսաստանի ավելի քան 50 շրջանում:
Ռուսական նավթավերամշակման գործարանների և նավթաբազաների վրա Ուկրաինայի դրոնների հարձակումների ուժեղացումից հետո մայիսին ՌԴ-ում նավթի արդյունահանումը նվազել է մինչև տարվա նվազագույն ցուցանիշը: Reuters-ի տվյալներով ՝ մայիսի վերջին հարվածների պատճառով երկրի կենտրոնական հատվածում նավթարդյունաբերության գրեթե բոլոր խոշոր օբյեկտները ստիպված են եղել կրճատել կամ դադարեցնել աշխատանքը:
