Իրանն ամբողջությամբ բացել է օդային տարածքը քաղաքացիական ավիացիայի համար: Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը հայտարարել է երկրի տարածքում օդային հաղորդակցության ամբողջական վերականգնման մասին:
Բոլոր օդային երթուղիները բաց են 24/7 ռեժիմով, ներքին և տարանցիկ չվերթների իրականացումը թույլատրվում է ամբողջ ծավալով:
