Ֆրանսիայում աննախադեպ շոգի պատճառով ջերմաստիճանը մի քանի շրջանում գերազանցել է 40°C-ը: Կիրակի Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Բորդոյի արվարձաններում իրենց տներում մահացել է 80-ից 95 տարեկան երեք մարդ,13 մարդ էլ խեղդվել է, երբ շոգից փրկություն է փնտրել գետերում:
Météo-France ազգային օդերևութաբանական ծառայությունը զգուշացրել է, որ ծայրահեղ շոգ եղանակը կշարունակվի մեկ շաբաթ, երկուշաբթի և երեքշաբթի երկրի շատ շրջաններում սպասվում է «բացառիկ բարձր» ջերմաստիճան։
Ֆրանսիայի առողջապահության նախարարությունը կոչ է արել բնակիչներին պարբերաբար ջուր խմել, խուսափել ալկոհոլից, պահպանել սառնությունը փակ տարածքներում և սահմանափակել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը օրվա ամենաշոգ ժամերին:
Ֆրանսիայի կրթության նախարար Էդուարդ Ժեֆրին երկուշաբթի հայտարարել է, որ փակվել է 1300-ից ավելի դպրոց, իսկ ավելի քան 4000 դպրոց էլ դասաժամերը փոխել է՝ եղանակային պայմանների պատճառով։
Փարիզի շրջանում չեղարկվել է որոշ գնացքների երթևեկությունը, և կայարաններում ուղևորներին բաժանվել է ավելի քան 400000 շիշ ջուր։
Անոմալ շոգը սուր զգացվում է նաև Իսպանիայում, Միացյալ Թագավորությունում, Բելգիայում, Նիդերլանդներում, Շվեյցարիայում և Գերմանիայում։ Իտալիայի 12 քաղաքում եղանակային նախազգուշացման կարմիր մակարդակ է հայտարարվել:
