Քննարկվել են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու առկա վիճակին վերաբերող հարցեր

Աննա Կոստանյան 22.06.2026 - 18:47
22.06.2026 - 18:47 դիտում

 ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հունիսի 22-ին տեղի է ունեցել Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար, հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Քննարկվել են հանձնաժողովի նախորդ նիստի ընթացքում տրված հանձնարարականների արդյունքները, մասնավորապես՝ ԱՏԳ կազմակերպիչների և շահագործողների ներկայացրած հաշվետվությունների և հայտարարագրերի հիման վրա 2025 թվականի գործունեության արդյունքները։

Անդրադարձ է կատարվել նաև «Մեղրի» ազատ տնտեսական գոտու առկա վիճակին վերաբերող հարցերին, ինչպես նաև քննարկվել ազատ տնտեսական գոտիների զարգացմանն ուղղված հետագա անելիքները։

Նիստի ավարտին կայացվել են համապատասխան որոշումներ և տրվել նոր հանձնարարականներ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ