Կրթաթոշակ Սերբիայում սովորելու համար․ դիմումների վերջնաժամկետը հունիսի 26-ն է

Աննա Կոստանյան 22.06.2026 - 18:14
22.06.2026 - 18:14 դիտում

Սերբիայի Հանրապետության կառավարությունը «Աշխարհը Սերբիայում» կրթական ծրագրի շրջանակում նախատեսում է Հայաստանի Հանրապետության ուսանողներին տրամադրել 1 կրթաթոշակ։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Կրթաթոշակը ներառում է սերբերենի դասընթաց՝ 2026-2027 և կրթություն Սերբիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում 2027-2028 ուսումնական տարիների ընթացքում:

Թեկնածուն կարող է հավակնել կրթաթոշակին, եթե տարիքը չի գերազանցում հետևյալ սահմանված շեմերը՝

  • առաջին աստիճանի ուսումնական ծրագրերում (բազային ակադեմիական, ինտեգրված ակադեմիական կամ բազային մասնագիտական ուսումնական ծրագրեր) ընդունվելու համար՝ 21 տարեկանը,
  • առաջին աստիճանի մասնագիտական ուսումնական ծրագրերում և երկրորդ աստիճանի ծրագրերում ընդունվելու համար՝ 25 տարեկանը,
  • երրորդ աստիճանի ուսումնական ծրագրերում (դոկտորանտուրայի ակադեմիական ծրագրեր) ընդունվելու համար՝ 35 տարեկանը։

Դիմումն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2026 թվականի հունիսի 26-ը՝ լրացնելով կից ներկայացվող հայտաձևը և պահանջվող փաստաթղթերն ուղարկելով [email protected] էլեկտրոնային հասցեին: Միաժամանակ, վերոնշյալ փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետևյալ էլհասցեին՝ [email protected]:

Կրթական ծրագրի և կրթաթոշակի համար դիմելու ընթացակարգի վերաբերյալ ամբողջական տեղեկությունը՝ կից:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ