Ինչ անել, եթե WhatsApp-ի միջոցով Instagram անվամբ հաշվից ստացել եք գաղտնաբառի փոփոխության հղում, բայց նման գործողություն չեք նախաձեռնել

Աստղիկ Խաչատրյան 10.06.2026 - 20:57
10.06.2026 - 20:57 դիտում

Եթե դուք ունեք Instagram-ում անհատական հաշիվ և օգտագործում եք նաև WhatsApp հավելված, ապա Instagram-ում ձեր հաշվի գաղտնաբառը փոփոխելու ցանկության դեպքում Meta ընկերությունը համապատասխան հղումը կարող է ուղարկել նաև ձեր WhatsApp հաշվին՝ կախված ձեր կարգավորումներից։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ կիբեռոստիկանությունից:

«Սակայն պետք է հաշվի առնել, որ խարդախները կարող են կեղծ հաղորդագրությունների միջոցով փորձել մոլորեցնել ձեզ և արդյունքում ստանալ հասանելիություն անհատական հաշվին:

Եթե WhatsApp հավելվածի միջոցով Instagram անվամբ հաշվից ստացել եք գաղտնաբառի փոփոխության վերաբերյալ հղում, բայց դուք նման գործողություն չեք նախաձեռնել՝

• մի՛ մուտք գործեք այդ հղումով,

• մի՛ տրամադրեք ձեր գաղտնաբառը կամ մուտքի տվյալները այդ հղման միջոցով:

Համացանցում ձեր անհատական հաշիվների անվտանգությունը առաջին հերթին սկսվում է ձեր զգոնությունից»,- նշում են Կիբեռոստիկանությունից:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ