Վարչապետ Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է. Կոբախիձե

Աննա Կոստանյան 9.06.2026 - 18:11
9.06.2026 - 18:11 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ Վրաստան-Հայաստան հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա՝ հայտարարել է Վրաստանի վարչապետը։

«Ես շատ ուրախ եմ, որ մեր հարաբերությունները կշարունակեն զարգանալ: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: Անձամբ վարչապետ Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է, և ես շնորհակալ եմ նրան դրա համար»,- հավելել է Իրակլի Կոբախիձեն։

Նրա խոսքով՝ Վրաստանի կառավարությունն անում է հնարավորը՝ տարածաշրջանում հարաբերությունները խորացնելու և ընդլայնելու համար։

«Այսօր մենք աննախադեպ կապեր ենք զարգացրել Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի հետ քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում»,- մանրամասնել է Կոբախիձեն։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ