Ռուսները 2025 թվականին ստացել են 619 հազար շենգենյան վիզա

Աննա Կոստանյան 29.05.2026 - 18:54
29.05.2026 - 18:54 դիտում

Եվրահանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ Ռուսաստանի քաղաքացիները 2025 թվականին ստացել են շուրջ 619 հազար շենգենյան վիզա։

Տրված վիզաների քանակով Ռուսաստանին գերազանցել են միայն Չինաստանի, Թուրքիայի և Հնդկաստանի քաղաքացիները։

Միևնույն ժամանակ, մինչև համավարակն ու Ուկրաինայի պատերազմի սկսվելը, 2019 թվականին Ռուսաստանը առաջատարն էր ստացված շենգենյան վիզաների թվով․ այդ ժամանակ ռուսաստանցիները ստացել էին ավելի քան 4 միլիոն վիզա։

Առանձին երկրների ցուցանիշներով՝

  • Գերմանիան 2025 թվականին ռուսաստանցիներին տրամադրել է շուրջ 23,5 հազար վիզա, մինչդեռ 2019-ին այդ թիվը գերազանցում էր 300 հազարը,
  • Ֆրանսիան տրամադրել է 157 հազար վիզա,
  • Իտալիան ավելի քան 160 հազար։

Փորձագետները նշում են, որ վերջին տարիներին Եվրոպա մուտքի սահմանափակումները, ավիաչվերթների կրճատումը և քաղաքական լարվածությունը զգալիորեն փոխել են ռուսաստանցիների ճամփորդական հոսքերը դեպի Եվրոպա։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ