ՀՌՀ ներկայացուցիչները մասնակցել են ընտրարշավների ընթացքում ատելության խոսքի և սեքսիզմի դեմ պայքարին նվիրված աշխատաժողովին

Աննա Կոստանյան 25.05.2026 - 14:32
25.05.2026 - 14:32 դիտում
✅️ ՀՌՀ մոնիթորինգի և վերահսկողության վարչության պետ Լիաննա Դոխիկյանը և ՀՌՀ իրավաբանական և լիցենզավորման վարչության գլխավոր իրավաբան Աննա Հովհաննիսյանը մայիսի 20-ին մասնակցել են Եվրոպայի խորհրդի և ՀՀ ՄԻՊ աշխատակազմի համատեղ կազմակերպած ՀՀ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ատելության խոսքի և սեքսիզմի դեմ պայքարին նվիրված աշխատաժողովին։
📌 Աշխատաժողովին «Ընտրարշավների ընթացքում ատելության խոսքի և սեքսիստական վարքագծի մասին հաղորդելու լավագույն փորձը» թեմայով պանելային քննարկման բանախոսներից էր ՀՌՀ մոնիթորինգի և վերահսկողության վարչության պետ Լիաննա Դոխիկյանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ