Այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան

17.05.2026 - 11:20 դիտում

Մայիսի 16-ին, ժամը 19։36-ին Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատան գյուղի 22-րդ փողոցում ավտոմեքենա է այրվում։

ՆԳՆ-ից հայտնում են՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։55-ին, մարվել՝ 20։00-ին։ Այրվել են «GAZ» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ