ԿԸՀ-ն փոխանցել է դիվանագետների և ՊՆ ուսման մեջ գտնվող զինծառայողների էլեկտրոնային քվեարկության ծրարները

6.05.2026 - 21:39 դիտում

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի  համաձայն՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները, ինչպես նաև երկարատև ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամներն արտերկրում էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունեն։

ԿԸՀ-ից հայտնում են, որ բացի այս անձանց շրջանակից, այլ էլեկտրոնային քվեարկություն չի իրականացվում։

ԿԸՀ-ն մայիսի 6-ի արտահերթ նիստում, էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողների թվին համապատասխան անհատական ծածկագրեր պարունակող ծրարները փոխանցել է ՀՀ արտաքին գործերի նախարարության և ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին։

Էլեկտրոնային եղանակով քվեարկությունը մեկնարկում է մայիսի 29-ի ժամը 08:00-ից մինչ մայիսի 31-ի ժամը 20:00-ն։

էլեկտրոնային եղանակով քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակը ԿԸՀ ներկայացվում է մինչև հունիսի 1-ի ժամը 12:00-ն։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ