Նիկոլ Փաշինյանն ու Մարկ Ռյուտեն քննարկել են Հայաստան–ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող հարցեր

Աննա Կոստանյան 4.05.2026 - 15:49
4.05.2026 - 15:49 դիտում

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը, Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընթացքին և զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։ Վարչապետ Փաշինյանը կարևորել է գործընկերության շարունակական խորացումը՝ ընդգծելով ժողովրդավարական բարեփոխումների և պաշտպանական ոլորտում կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերը։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային և տարածաշրջանային կայունությանն ուղղված ջանքերին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։

Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական երկխոսությունն ու համագործակցությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների և փոխադարձ վստահության վրա։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ