- արտադրական շինության կառուցվածքը չի բացառել պարենային հումքի և սննդամթերքի խաչաձևվող հոսքայնության հնարավորությունը,
- պատերի մակերևույթների որոշ հատվածներ չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, առկա են եղել անցքեր,
- առաստաղի որոշ հատվածներ ապահով չեն եղել, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,
- բացվող ներքին պատուհանը չի ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանց,
- որոշ սարքավորումներ, գործիքներ, պարագաներ չեն պահվել բարվոք վիճակում, ենթարկված են եղել քայքայամաշման (կորոզիայի)։
Իրականացված ստուգման ընթացքում պարզվել է նաև, որ արտադրվել է վտանգավոր սննդամթերք, մասնավորապես՝ փորձաքննության ներկայացված «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի նմուշը «ԱՑԽՄ» ցուցանիշով չի համապատասխանել իրավական ակտերով սահմանված նորմերին:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:
