Չեխիայի նորընտիր վարչապետը Երևանում առաջին անգամ կհանդիպի Զելենսկու հետ

2.05.2026 - 19:53 դիտում

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը կարճատև բանակցություններ կանցկացնի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ Հայաստանում՝ կիրակի, մայիսի 3-ին, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։

Երևանում դա կլինի Բաբիշի՝ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին հանդիպումը Ուկրաինայի նախագահի հետ։ Նա, սակայն, չի նշել բանակցությունների թեման։

«Կարևոր է, որ մենք հանդիպենք»,- ասել է Բաբիշը և հավելել, որ կարճատև երկկողմ հանդիպումներ է նախատեսել նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի, Սերբիայի վարչապետի և Մոլդովայի նախագահի հետ։

Միևնույն ժամանակ, նա հայտարարել է, որ չի պատրաստվում այցելել Ուկրաինա: «Ոչ, ես չեմ մեկնի Կիև»,- նշել է Չեխիայի վարչապետը:

Այնուամենայնիվ, Բաբիշը չի բացառել, որ ապագայում կարող է հանդիպել Զելենսկու հետ Լեհաստանում կայանալիք համաժողովի ժամանակ, որը, ինչպես սպասվում է, նվիրված կլինի Ուկրաինայի վերականգնմանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ