Տաթև Հակոբյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան

26.04.2026 - 14:45 դիտում

Տաթև Հակոբյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան։

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս եկան կանանց գերծանր քաշային մարզիկները:

Հայաստանի հավաքականի անդամ Տաթև Հակոբյանը պոկում վարժությունում բարձրացրեց 102 կգ ու 106 կգ: Հրումում նա գլխավերևում պահեց 125 կգ: Երկամարտի 231 կգ արդյունքով` Տաթև Հակոբյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրեց 12-րդ հորիզոնականը: Տաթև Հակոբյանը վերջին մոտեցման ժամանակ հանեց մարզակոշիկները` թողնելով այն մրցահարթակին` այդ կերպ ազդարարելով պրոֆեսիոնալ կարիերայի ավարտի մասին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ