ԵԱ. Արսեն Հարությունյանն ու Խաչատուր Խաչատրյանը դուրս եկան քառորդ եզրափակիչ

25.04.2026 - 14:46 դիտում

ԵԱ 61 կգ քաշային Արսեն Հարությունյանն ու 125 կգ քաշային Խաչատուր Խաչատրյանը մեկնարկային գոտեմարտերում ժամանակից շուտ հաղթեցին համապատասխանաբար Վլադիմիր Եգորովին ու Կամիլ Կոսցելյուկին ու դուրս եկան քառորդ եզրափակիչ: Այդ մասին հայտնում է Ըմբշամարտի ֆեդերացիան:

Հարությունյանը հաղթեց 11-0 հաշվով, Խաչատրյանը՝ տուշեով:

Հիշեցնենք՝ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ