Ավելի քան տասը տարի տևած ու անհավատալի թվացող այս ճանապարհահատվածի շինարարությունն արդեն ավարտված է։ Առավոտյան մեկնարկած ավտոերթի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կանգառը Հյուսիս-Հարավ մայրուղու Հոռոմի հանգույցում էր։ Այստեղ կառավարության ղեկավարն ու պատասխանատուները ամփոփեցին իրականացված աշխատանքներն ու արձանագրեցին արդյունքները։
