ՀՀ ԱԳ փոխնախարարը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

Աստղիկ Խաչատրյան 17.04.2026 - 22:46
17.04.2026 - 22:46 դիտում

Ապրիլի 17-ին Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) հերթական նիստին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Նիստի շրջանակներում պատվիրակությունների ղեկավարները քննարկել ԱՊՀ շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ:

Ի թիվս այլ թեմաների, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն անդրադարձել է ապրիլի 16-ին կայացած «Մեղրին 2026 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» նախագծի հանդիսավոր մեկնարկին՝ նշելով, որ տվյալ նախաձեռնության շրջանակներում ընթացիկ տարում նախատեսվում են մի շարք մշակութային միջոցառումներ:

Նիստի արդյունքներով ընդունվել են օրակարգային փաստաթղթեր:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ