ԿԸՀ-ն Ընտրական օրենսգրքի 81-րդ հոդվածում կատարված փոփոխության հեղինակը չէ․ պարզաբանում

Աստղիկ Խաչատրյան 31.03.2026 - 21:11
31.03.2026 - 21:11 դիտում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պարզաբանում են՝ «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը սոցիալական հարթակում պնդում է արել, թե ՀՀ Ընտրական օրենսգրքի 81-րդ հոդվածում 2024 թվականին արված փոփոխության հեղինակը ԿԸՀ-ն է։ Փոփոխությունը վերաբերում է կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների անվանումներին։

«Հարկ ենք համարում տեղեկացնել, որ ԿԸՀ-ն երբևէ որևէ հարթակում նման առաջարկությամբ հանդես չի եկել։ Ուստի Իոաննիսյանի հրապարակման մեջ ներկայացված պնդումներն իրականությանը չեն համապատասխանում։

Հորդորում ենք ձեռնպահ մնալ ԿԸՀ-ի մասին ապատեղեկատվություն տարածելուց:

Միևնույն ժամանակ ԿԸՀ-ն հիշեցնում է, որ հավատարմագրված դիտորդական առաքելությունները պարտավոր էին հավատարմագրման ներկայացվող անձանց իրազեկել Ընտրական օրենսգրքով դիտորդին ներկայացվող պահանջների մասին»,- ասված է հաղորդագրության մեջ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ