Գյումրի-Աշոցք ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար

28.03.2026 - 10:30 դիտում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձրլեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Գյումրի-Աշոցք ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Տաթև-Լծեն ավտոճանապարհը և Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածը դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ