Ինչ իրավիճակ է ճանապարհներին 16:30-ի դրությամբ

Աննա Կոստանյան 27.03.2026 - 16:54
27.03.2026 - 16:54 դիտում

Մարտի 27-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից:

«Աշոցքի տարածաշրջանում, «Զանգեր» կոչվող հատվածում, Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում ձնախան անձրև է տեղում։
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին առկա է քարաթափման վտանգ, այդ իսկ պատճառով հորդորում ենք լինել զգոն, ուշադիր և պահպանել անվտանգ երթևեկության կանոնները»,- ասվում է հաղորդագրությունում։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ