Երևանի ծննդատներից մեկում ծննդկան է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ

Աննա Կոստանյան 24.03.2026 - 11:20
24.03.2026 - 11:20 դիտում

Երևանի ծննդատներից մեկում ծննդկան է մահացել: Ստացված հաղորդման առթիվ նույն օրը նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ ՔԿ-ից:

«2026 թվականի մարտի 22-ին ստացված հաղորդման առթիվ նույն օրը նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»,- հայտնեցին ՔԿ-ից:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ