Թրամփը և Պուտինը քննարկել են Իրանի և Ուկրաինայի հարցերը

Աննա Կոստանյան 10.03.2026 - 10:33
10.03.2026 - 10:33 դիտում

Մարտի 9-ի երեկոյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել` լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Նրա խոսքով՝ զրույցը կենտրոնացած է եղել ԱՄՆ-Իսրայել-Իրան հակամարտության վրա։ Կողմերը քննարկել են նաև ուկրաինական կարգավորման հարցը։

«Միանգամից կասեմ, որ զրույցը գործնական, անկեղծ և կառուցողական էր, ինչպես սովորաբար լինում է ռուս և ամերիկացի առաջնորդների միջև երկխոսության ժամանակ։ Թրամփը տվել է իր գնահատականը զարգացող իրավիճակի վերաբերյալ` ամերիկա-իսրայելական շարունակվող գործողության համատեքստում։ Այդ հարցի շուրջ տեղի է ունեցել կարծիքների շատ առարկայական և օգտակար փոխանակում», – հավելել է Ռուսաստանի նախագահի օգնականը։

Թրամփը նաև հայտարարել է, որ հետաքրքրված է Ուկրաինայում հակամարտության արագ կարգավորմամբ, հաղորդել է Ուշակովը։

Սպիտակ տունը տեղի ունեցած հեռախոսազրույցի վերաբերյալ հաղորդագրություն դեռ չի տարածել։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ