Մենք այնպիսի հարվածներ կհասցնենք, ինչպիսիք նախկինում երբեք չեն եղել. Թրամփը սպառնացել է Իրանին

1.03.2026 - 12:13 դիտում

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ ուժգնության հարվածներով, եթե Իրանը կյանքի կոչի սեփական սպառնալիքները։«Իրանը հենց նոր հայտարարեց, որ այսօր շատ ուժեղ հարված է հասցնելու, ավելի ուժեղ, քան երբևէ: Ավելի լավ է՝ նման բան չանեն, որովհետև եթե անեն, մենք այնպիսի ուժգնության հարվածներ ենք հասցնելու, ինչպիսիք նախկինում երբեք չեն եղել», – գրել է Թրամփը Truth Social-ում:Ավելի վաղ Իրանի Խորհրդարանի ղեկավար Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել էր, որ Իրանի զինված ուժերը կշարունակեն հարվածել տարածաշրջանում ամերիկյան ու իսրայելական օբյեկտներին։ 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ