Երևանում ոստիկաններն անձնական ունեցվածքի գողության դեպքեր են բացահայտել

Աննա Կոստանյան 25.02.2026 - 14:46
25.02.2026 - 14:46 դիտում

Համանքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները բացահայտել են անձնական ունեցվածքի գողության երկու դեպք։

Առաջին հաղորդումը Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում ստացվեց փետրվարի 11-ի ուշ երեկոյան։ Ըստ ահազանգի՝ այդ օրը` ժամը 13-ի սահմաններում, մայրաքաղաքի Մաշտոցի պողոտայում մի տղամարդ մոտեցել էր 76-ամյա կնոջ, օգնություն խնդրել, ապա նրա ձեռքի մեջ շղթա դնելիս՝ ճարպկորեն թռցրել էր ոսկյա մատանին։

Համայնքային ոստիկանները կնոջից հաղորդում ընդունեցին, անցան գործի և օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում արագ ստացան տեղեկություն, որ գողությունը կատարել է Արմավիրի մարզի Այգեկ գյուղի բնակիչ մի տղամարդ։

Նախաձեռնվեց քրեական վարույթ։ Փետրվարի 13-ի ցերեկը 76-ամյա տղամարդը ձերբակալվեց ու ներկայացվեց նախաքննական մարմին։

***
Փետրվարի 12-ին Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում անձնական ունեցվածքի գողության վերաբերյալ ստացվեց ևս մեկ հաղորդում։ Խորենացու փողոցում գտնվող առևտրի կենտրոնում, օգտվելով վաճառողուհու անուշադրությունից, գողացել էին ոսկյա շղթա և տեղը դրել մետաղյա ոսկեգույն շղթա։ Նյութական վնասը կազմել էր 380 հազար դրամ։

Նախաձեռնվեց քրեական վարույթ, և համայնքային ոստիկաններն անցան գործի։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում համայնքային ոստիկանները ստացան օպերատիվ տեղեկություն, որ գողությունը կատարել է մայրաքաղաքի Նոր Արեշի բնակիչ 23-ամյա մի երիտասարդ։

Դեպքից երկու օր անց երիտասարդը հայտնաբերվեց, ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին, որտեղ էլ խոստովանեց արարքը։

Երկու դեպքով էլ նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ