ԱՄՆ-ն կարող է ճնշում գործադրել Մոսկվայի և Կիևի վրա՝ հակամարտությունը մինչև հունիս ավարտելու համար. Զելենսկի

7.02.2026 - 15:37 դիտում

ԱՄՆ-ը ցանկանում է ռուս-ուկրաինական հակամարտության ավարտին հասնել մինչև հունիս, հետևաբար կարող է դիվանագիտական ճնշում գործադրել կողմերի վրա՝ համապատասխան այդ գրաֆիկի՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ի դիրքորոշման վրա կարող են ազդել նաև ներքաղաքական գործոնները, մասնավորապես՝ առաջիկա միջանկյալ ընտրությունները: Զելենսկին նաև նշել է, որ ԱՄՆ-ի ներկայությունը բանակցային գործընթացում շատ կարևոր է բոլորի համար: Նրա խոսքով՝ Ուկրաինան վաղուց առաջարկում է կազմել հստակ ծրագիր, որը քայլ առ այլ կսահմանի կողմերի գործողությունները և պայմանավորվածությունների իրականացման ժամկետները:

Վոլոդիմիր Զելենսկին նաև հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է թիրախավորել Ուկրաինայի էներգահամակարգը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ