Կիևի ջրամատակարարումն անջատված է․ որևէ շրջանում ջուր չկա

31.01.2026 - 16:13 դիտում

Էլեկտրաէներգիայի ցանցի խափանման պատճառով Կիևի բոլոր շրջաններում ջրամատակարարումն անջատված է։

Այս մասին հայտնել է Kyivvodokanal-ի մամուլի ծառայությունը:

Մետրոն ևս չի աշխատում։

«Ուկրաինայի էլեկտրացանցի մակարդակով ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները, և վերականգնողական աշխատանքներ են ընթանում։ Նպատակն է հնարավորինս շուտ կայունացնել իրավիճակը», – հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ըստ Գերագույն ռադայի էներգետիկայի և բնակարանային ու կոմունալ ծառայությունների հարցերով հանձնաժողովի անդամ Սերգեյ Նահորնյակի, երկրի էլեկտրացանցի կայունացման համար կպահանջվի 24-36 ժամ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ