ԱՄՆ կառավարության աշխատանքը կրկին մասնակիորեն կասեցվել է ֆինանսավորման բացակայության պատճառով

31.01.2026 - 12:57 դիտում

ԱՄՆ կառավարության աշխատանքը կրկին մասնակիորեն կասեցվել է հունվարի 31-ին ֆինանսավորման բացակայության պատճառով։ Նոր շաթդաունը տեղի է ունեցել, երբ Մինեսոտա նահանգում սպանություններից հետո դեմոկրատ սենատորները հրաժարվել են քվեարկել օրինագծի օգտին, որը թույլ է տալիս շարունակել ներքին անվտանգության նախարարության ծախսերը:

ԱՄՆ Կոնգրեսը չի հասցրել համաձայնեցնել բյուջեն մինչև սահմանված ժամկետի ավարտը՝ հունվարի 30-ը: Մի շարք դաշնային գերատեսչությունների աշխատանքը ևս դադարեցվել է։

Ամերիկյան լրատվամիջոցները գրում են, որ շաթդաունը կհաջողվի հաղթահարել հաջորդ շաբաթվա սկզբին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ