Արարատյան դաշտի հարակից ճանապարհներին խիտ մառախուղ է․ Ճանապարհային դեպարտամենտ

Աստղիկ Խաչատրյան 27.01.2026 - 21:13
27.01.2026 - 21:13 դիտում

Ճանապարհային դեպարտամենտից վարորդներին կոչ են անում երթևեկելիս լինել առավել զգոն։
«Արարատյան դաշտի հարակից ճանապարհներին՝ Աշտարակ-Թալին, Աշտարակ-Ապարան, Աբովյան-Հրազդան, Արտաշատ-Արարատ-Երասխ, խիտ մառախուղ է։
Մառախուղի և կլիմայական այլ պատճառներով լուսադեմին ճանապարհները պատվում են մերկասառույցով։
Հորդորում ենք մեքենաները վարել դանդաղ, դիմացի մեքենայից պահպանել սովորականից ավելի մեծ տարածություն»,-նշվում է դեպարտամենտի հաղորդագրության մեջ։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ