Հայաստանը դառնում է նույն ռազմավարության թիրախ, որն ուղղված է ինքնիշխանության թուլացմանը․ Սանդու

Աստղիկ Խաչատրյան 27.01.2026 - 20:06
27.01.2026 - 20:06 դիտում

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտնել է, որ աջակցում են Հայաստանին ու հայ ժողովրդին՝ ժողովրդավարական ապագան պաշտպանելու հարցում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սանդուն նշել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստի ընթացքում։

«Ես ցավով եմ հետևում Վրաստանին: Չնայած վրաց ժողովրդի խիզախությանը, որը շարունակում է պաշտպանել ժողովրդավարական արժեքները, եվրոպական ձգտումները և իր ապագան ինքնուրույն որոշելու իրավունքը, Ռուսաստանը Վրաստանին վերադարձրեց իր ուղեծիր՝ ուժեղացնելով պատերազմի հանդեպ վախը՝ ազդարարելով, որ ընտրություններում սխալ ընտրությունը կարժենա խաղաղություն։

Այժմ Հայաստանը դառնում է նույն ռազմավարության թիրախ, որն ուղղված է ինքնիշխանության թուլացմանը, ազդում է ժողովրդավարական ընտրության վրա և օգտագործում է ներքին խոցելիությունները»,- նշել է Սանդուն։

Սանդուն ընդգծել է, որ Մոլդովան աջակցում է Հայաստանին և նրա ժողովրդին, որոնք փորձում են դիմակայել այդ ճնշմանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ