Վագիֆ Խաչատրյանի քրոնիկ հիվանդության թեթև սրացում ունենք․ «Նորք-Մարաշ» ԲԿ-ի տնօրեն

Աստղիկ Խաչատրյան 14.01.2026 - 23:11
14.01.2026 - 23:11 դիտում

Մեր պացիենտի մոտ վերջին 15 տարվա ընթացքում առկա է քրոնիկ հիվանդություն, պարզ է՝ որպես գաղտնիք շատ չենք ընդլայնվի, պարբերաբար ստուգվել է Ստեփանակերտում, հետազոտությունների արդյունքով հայտնաբերվել է այդ խնդիրը։  Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Նորք-Մարաշ» ԲԿ-ի տնօրեն Միքայել Ադամյանը՝ խոսելով Ադրբեջանից Հայաստան տեղափոխված Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակի մասին։
«Այս պահի դրությամբ քրոնիկ հիվանդության թեթև սրացում ունենք, այդ իսկ պատճառով կգտնվի կլինիկայում, կիրականացվեն համապատասխան հետազոտություններ և հետագայում արդեն ըստ վիճակի կհասկանանք»,-ասաց նա։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ