Ռուբիոն Նեթանյահուի հետ քննարկել է Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերը

12.01.2026 - 00:25 դիտում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ առավոտյան հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ: Այս մասին հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Վերջիններս քննարկել են Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերը:

Նշվում է, որ Իրանից բացի, Ռուբիոն և Նեթանյահուն քննարկել են նաև Սիրիայում ստեղծված իրավիճակը և Գազայի հատվածի համար կնքված խաղաղության համաձայնագիրը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ