Ֆինանսների նախարարությունը ներկայացրել է հետվճարի տրամադրման կարգը

Աննա Կոստանյան 5.01.2026 - 13:45
5.01.2026 - 13:45 դիտում

Հունվարի 1-ից ԱՐՔԱ վճարային համակարգի միջոցով անկանխիկ եղանակով վճարում կատարելու դեպքում կստանաք հետվճար՝ 2%-ի չափով։
Ֆինանսների նախարարությունը ներկայացրել է հետվճարի տրամադրման կարգը և պայմանները․
  • միջոցառման շահառուներին հետվճարը փոխանցվում է ինքնաշխատ եղանակով մինչև հաջորդ ամսվա 25-ը․
  • հետվճարը տրամադրվում է 1000 ՀՀ դրամը գերազանցող գործարքների դիմաց, ընդ որում՝ յուրաքանչյուր մեկ գործարքի համար հետվճարը չի կարող գերազանցել 6000 ՀՀ դրամը,
  • յուրաքանչյուր հաշվետու ամսվա համար հետվճարը չի կարող գերազանցել 60000 ՀՀ դրամը:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ