Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Աստղիկ Խաչատրյան 29.12.2025 - 23:37
29.12.2025 - 23:37 դիտում

Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը դրական հեռախոսազրույց են ունեցել` հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը։ ️ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն էլ նշել է, որ Թրամփը ցնցված և վրդովված էր Պուտինի նստավայրի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման փորձից:

Նրա խոսքով` Մոսկվան կվերանայի դիրքորոշումը ԱՄՆ-ի հետ ավելի վաղ ձեռք բերված մի շարք պայմանավորվածությունների և բանակցություններում հանգուցալուծումների շուրջ։ Ուշակովը տեղեկացրել է, որ Պուտինը Թրամփի հետ զրույցում ընդգծել է, որ Ռուսաստանը մտադիր է ամուր և արդյունավետ աշխատել ԱՄՆ-ի հետ խաղաղության ուղղությամբ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ