Մանրամասներ Երևանում այրված էլեկտրական ենթակայանի վերաբերյալ

28.12.2025 - 10:57 դիտում

Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 00։12-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղուց դեպի Էրեբունու թանգարան տանող ավտոճանապարհին այրվում է էլեկտրական ենթակայան: Այդ մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։53-ին, մարվել՝ 01։20-ին։

200 քմ տարածքում այրվել է ենթակայանի գույքը՝ մասամբ։

Ավելի վաղ հայտնել էինք՝ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով Երևանում ամբողջական թաղամասեր են հոսանքազրկվել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ