ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Գառնի գյուղում գտնվող հողամասի նկատմամբ. վարչապետ

Աստղիկ Խաչատրյան 26.12.2025 - 19:45
26.12.2025 - 19:45 դիտում

Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող՝ 6.3 հա մակերեսով «գյուղատնտեսական» նպատակային նշանակության հողամասի նկատմամբ:

Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 1 միլիոն 275 հազար դրամ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ